Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին

Դաշտանադադարի ժամանակ միգրենն ուժեղանո՞ւմ է. news.am

Դաշտանադադարի ժամանակ միգրենն ուժեղանո՞ւմ է. news.am

Դաշտանադադարի ընթացքում կանանց մոտ հիվանդությունների սրացում է նկատվում: Ցինցինատիի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, մասնավորապես, առավել հաճախակի եւ ուժեղ բնույթ են կրում միգրենի նոպաները, տեղեկացնում է NewsMax Health-ը:

«Միգրենով տառապող կանանց մոտ նախքան դաշտանադադարը եւ դրա ընթացքում գլխացավերի 50-60 տոկոսով ուժգնացում է նկատվում», - մեկնաբանել է հիշյալ համալսարանի պրոֆեսորական անձնակազմի անդամ Վինսենտ Մարտինը` հավելելով, որ դաշտանադադարի փուլում գտնվող կանայք վաղուց էին բժիշկներին անտանելի գլխացավերից բողոքում, սակայն փոխկապակցվածությունն ապացուցող փաստերը բոլորովին վերջերս են ձեռք բերվել:

Հետազոտության ընթացքում Մարտինը, գործընկերների հետ միասին, հարցում է անցկացրել 35-65 տարեկան 3600 կանանց շրջանում` պարզելու, թե արդյո՞ք դաշտանադադարի փուլում են գտնվում, ունե՞ն գլխացավեր, եւ եթե այո` ապա ի՞նչ ուժգնությամբ եւ որքա՞ն հաճախ: Այնուհետեւ կանանց երեք խմբերի են բաժանել. առաջին խմբում վերարտադրողական տարիքում գտնվող կանայք են ներառվել, որոնց դաշտանադադար դեռեւս չի սպառնում, երկրորդում` կանայք, որոնց մոտ առաջիկայում դաշտանադադար է սկսվելու, իսկ երրորդում` նրանք, ովքեր երեւույթն արդեն հետեւում են թողել: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբում ներառված կանանց ընդամենը 8 տոկոսն է հաճախակի բնույթ կրող եւ ուժգին գլխացավեր ունենում: Երկրորդ եւ երրորդ խմբի ցուցանիշները գրեթե հավասար են` համապատասխանաբար 12.2 եւ 12 տոկոս:

Հետազոտությունը հետաքրքրական է այն առումով, որ նախկինում համոզմունք կար, թե քանի որ երիտասարդ կանայք առավել հաճախ դաշտանային ցիկլից առաջ են միգրեն ունենում (երբ կանացի հորմոնների` էսթրոգենի եւ պրոգեստորենի մակարդակի նվազեցում է նկատվում), ապա ավելի մեծ տարիքում` դաշտանադադարի ժամանակ, առավել թույլ եւ հազվադեպ նոպաներ պետք է նկատվեն, քանի որ դաշտանային ցիկլի տեւողությունը գնալով երկարում է:

Հետազոտական խմբի անդամներից Նյու-Յորքի համալսարանի դոկտոր Ռիչարդ Լիպտոնը նույնպես անակնկալի է եկել` վերլուծության արդյունքները տեսնելով: Ըստ նրա, երեւույթի պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ երկու դեպքում էլ էսթրոգենների մակարդակի նվազում է նկատվում:

Եթե բացատրությունը ճիշտ է, ուրեմն հորմոնալ փոխարինողական թերապիան կարող է միգրենի դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ, սակայն բժիշկները դեռեւս պետք է բոլոր «կողմ» եւ «դեմ» գործոնները հաշվի առնեն` վերջնական որոշում կայացնելու համար, քանի որ հորմոնալ փոխարինողական թերապիան նաեւ իր բացասական կողմերն ունի. այն ինսուլտի եւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն է պարունակում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. po-zhenski.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լրահոս կանանց համար
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լրահոս կանանց համար Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am
Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am

Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...

Լրահոս կանանց համար
Ինչու է ձուկն օգտակար կանանց համար. 1in.am
Ինչու է ձուկն օգտակար կանանց համար. 1in.am

Կանայք, ովքեր շաբաթական ուտում են նվազագույնը 3 բաժին ձուկ, իրենց պաշտպանում են վտանգավոր հիվանդություններից, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am
Կաթնամթերքը նվազեցնում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը. news.am

Կաթնային եւ կաթնաթթվային մթերքը (յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են Lawson Health Research Institute-ի գիտնականները (Կանադա)...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am
Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am

Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am
Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am

Կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրծքի իմպլանտների տեղադրումից հետո իրականում 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ առաջատար պլաստիկ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս կանանց համար ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am
Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am

Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...

Լրահոս կանանց համար
Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am
Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am

Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կնոջ համար ամենակործանարարը. 1in.am
Կնոջ համար ամենակործանարարը. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ գիտնականների խումբը պարզել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առողջության համար ամենակործանարար խմիչքը գարեջուրն է: Անկասկած է, որ գարեջուրը վնասակար է նաև տղամարդկանց համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս կանանց համար
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am

Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները...

Լրահոս կանանց համար
Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am
Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am

Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս կանանց համար
Ուղեղի բարդ կառուցվածքի պատճառով կանայք պետք է ավելի երկար քնեն. գիտնականներ. 1in.am
Ուղեղի բարդ կառուցվածքի պատճառով կանայք պետք է ավելի երկար քնեն. գիտնականներ. 1in.am

Լաֆբորոյի համալսարանի Քնի հետազոտության կենտրոնի գիտնականներն անսպասելի հայտարարություն են արել. կանայք պետք է ավելի երկար քնեն, քանի որ նրանց ուղեղն ավելի բարդ կառուցվածք ունի, քան տղամարդկանց...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ Լրահոս կանանց համար
Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am
Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am

Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի  (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...

Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ